5 միլիոն եվրո՝ կադրերը չտարածելու դիմաց. Ադրբեջանում ձերբակալվել է Ալիևի ընտանիքին շանտաժի ենթարկած անձը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի անձնավորության, ով շանտաժի է ենթարկել նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Հանրային հեռուստառադիոընկերությունը։ (İTV


Ըստ պետական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի՝ այս տարվա սկզբից արտերկրում բնակվող բլոգերներ Մեհման և Էմին Հուսեյնովները, ինչպես նաև Գաբիլ Մամեդովը տարբեր ինտերնետային հարթակներում սկսել են զրպարտչական տեղեկություններ տարածել Ալենա Ալիևայի մասին։ Ավելին, Մեհման Հուսեյնովն ուղիղ եթերներից մեկի ժամանակ ցուցադրել է լուսանկարի մի հատված։



Հետաքննությունը պարզում է, թե որտեղից են հայտնվել այդ կեղծ տեսանյութերն ու լուսանկարները. Բլոգերները պնդում են, թե տեսանյութերը ստացել են որոշակի անձանցից։ Այն ժամանակ, երբ բլոգերները սկսել են սևացման արշավը, արտերկրում գտնվող մի անձ փորձել է կապ հաստատել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և արտասահմանյան հեռախոսահամարի միջոցով։


Այս անձը շանտաժի է ենթարկել պաշտոնյաներին այնպիսի կադրերով, որոնք իբր պատկանում են Ալենա Ալիևային։ Այդ կադրերը չտարածելու դիմաց նա պահանջել է 5 միլիոն եվրո։