«Լարիջանիի գլխի համար նշանակված էր 10 մլն դոլար. մենք դա անվճար արեցինք». Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) ոչնչացրել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սուլեյմանին և նրա տեղակալին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը Էստոնիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ճեպազրույցում։


Նրա խոսքով՝ իսրայելական բանակը, հարվածներ հասցնելով Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներին, ձեռնարկել է լուրջ քայլեր ընդդեմ ռեժիմի ահաբեկչական գործունեության։


Սաարը նշել է, որ այս անձանց սպանությունից հետո, որոնք գլխավորում էին ազատության ձգտող Իրանի ժողովրդի դեմ բռնաճնշումները,  իրանցիներն այժմ «ավելի անվտանգ վիճակում են»։


«Ալի Լարիջանիի գլխի համար նշանակված էր 10 միլիոն դոլար պարգևավճար, բայց մենք դա անվճար արեցինք»,- հավելել է նա։