Ալի Լարիջանին սպանված է. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը պնդում է, որ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։


Իսրայելի բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանի վրա երեկվա հարվածների ժամանակ ոչնչացվել են բարձրաստիճան հրամանատարներ, որոնք «ներգրավված են եղել Գազայի հատվածում և Արևմտյան ափին ահաբեկչական գործողություններին»։