Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես» և նրա անվտանգությունը կասկածի տակ է։
Իրանական պետական հեռուստատեսությամբ հարցազրույցում Ղալիբաֆը ընդգծել է, որ Իրանը չի կարող անգործ մնալ՝ պատասխանելով իր դեմ ուղղված գործողություններին․ «Երբ նրանք հրթիռներ են արձակում, իրենք չպետք է պարզապես նստեն և ոչինչ չանեն», – նշել է նա, ընդգծելով, որ պատասխան քայլերը Թեհրանի «անվիճելի իրավունքն» են։
Խոսնակը նշել է, որ վերջին միջադեպերը փոխել են նեղուցի իրավական և տրանզիտային իրավիճակը, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ միջազգային առևտրի համար։
Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ ուղիներից մեկը, որով անցնում է համաշխարհային նավթային և գազային առևտրի մոտ 20 տոկոսը։