Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի ժամանակ կարողացել է խուսափել մահից՝ հարվածից կարճ ժամանակ առաջ լքելով թիրախավորված շենքը։ Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը։


Հարվածի հետևանքով, ըստ նույն աղբյուրի, զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ Մոջթաբայի հայրը։


Պարբերականը վկայակոչում է Ալի Խամենեիի արարողակարգի ղեկավար Մազահեր Հոսեյնիի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությանը ուղղված ձայնագրությունը, որի իսկությունը, ինչպես նշվում է, հաստատվել է անկախ ստուգմամբ։


«Դա Աստծո կամքն էր. Մոջթաբան դուրս էր եկել բակ որոշ գործով և վերադարձի պահին հրթիռը հարվածել է շենքին», -նշվում է հաղորդագրությունում։


Նույն աղբյուրի համաձայն՝ Մոջթաբա Խամենեին ստացել է միայն թեթև վնասվածք (ոտքի շրջանում), սակայն հարվածի հետևանքով զոհվել են նրա կինը՝ տիկին Հադադը, ինչպես նաև որդին։