Վրաստանի պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է։
Տեղական
լրատվամիջոցները հաղորդում են, որ նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Հիվանդանոցից
հայտնել են, որ պատրիարքը հոսպիտալացվել է ստամոքսի արյունահոսությամբ, կատարվել
են համապատասխան բժշկական և ախտորոշիչ պրոցեդուրաներ։ Բուժումը շարունակվում է
վերակենդանացման բաժանմունքում։
Վրաստանի
պատրիարքարանը հայտարարել է, որ «պատրիարք Իլյա II-ի վիճակը մնում է խնդրահարույց,
բայց կայուն»։
«Հաշվի
առնելով նրա տարիքը և այլ գործոններ՝ իրավիճակը բարդ է։ Պատրիարքը գտնվում է բժիշկների
հսկողության տակ»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Նշենք,
որ Իլյա II-ը 93 տարեկան է։ Նա Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն է 1977 թվականից։