ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական և իրանական ՏՏ ընկերությունների նկատմամբ

Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել չինական երկու և իրանական մեկ ընկերության նկատմամբ՝ դաշինքի անդամ պետությունների դեմ իրականացված կիբերհարձակումների համար։ Այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։


Ըստ հայտարարության՝ պատժամիջոցների ցանկում ներառվել են չինական Integrity Technology Group և Anxun Information Technology ընկերությունները, ինչպես նաև իրանական Emennet Pasargad-ը։


Integrity Technology Group (Չինաստան) ընկերությունն աջակցել է ԵՄ անդամ վեց պետություններում ավելի քան 65,000 սարքերի կոտրմանը (վնասմանը)։ Ըստ ԵՄ տվյալների՝ ընկերությունը մատուցել է հակերային ծառայություններ՝ ուղղված կրիտիկական ենթակառուցվածքների դեմ։ Ընկերության երկու համահիմնադիրները նույնպես ներառվել են պատժամիջոցների ցուցակում։


Ընկերությունը կոտրել է գովազդային վահանակները՝ 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։