Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը ենթադրում է, որ Թուրքիայի օդային տարածք հրթիռների արձակումն իրականացվել է երրորդ կողմից: Այս մասին հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբուլլահզադը։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության
նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված
բալիստիկ հրթիռ, ինչը հակամարտության էսկալացիայից ի վեր արդեն երրորդ դեպքն է։
«Սա մեզ համար նույնպես հանելուկ է մնում.
ինչպե՞ս է դա ընդհանրապես հնարավոր։ Մեր կարծիքով՝ դա կարող էին անել երրորդ դեմքերը»,-
դիվանագետի խոսքերն է մեջբերել Yeni Safak թերթը։