Այս գիշեր Ինջիրլիք ավիաբազայում (Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության բազա) հնչել է օդային տագնապի ազդանշան։
Ինչպես հաղորդվում է,
տագնապը տևել է մոտ հինգ րոպե, բազայում հայտարարվել
է «կարմիր սպառնալիքի» ռեժիմ։
Anadolu գործակալության
տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը գրանցել են Իրանից Թուրքիայի ուղղությամբ թռչող
երկու բալիստիկ հրթիռ։ Ըստ տեղեկությունների՝ հրթիռները հաջողությամբ ոչնչացվել են։
Տագնապի ազդանշանները
հստակ լսելի են եղել մոտակա Ադանա քաղաքում (բազայից 10 կմ հեռավորության վրա), ինչպես
նաև Բաթման քաղաքում, ինչը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։ Սոցիալական
ցանցերում հայտնվել են երկնքում փայլող օբյեկտների կադրեր. ենթադրաբար, ոչնչացման պահերն
են։