Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է Կիևի Բանկովա փողոցում վարչակազմի շենքի տակ գտնվող բունկերը և իր աշխատասենյակը։
«Այս աշխատասենյակը, Բանկովա
փողոցի բունկերում այս փոքրիկ սենյակը՝ այստեղ են տեղի ունեցել աշխարհի առաջնորդների հետ առաջին զրույցները՝ պատերազմի սկզբում։ Ես այստեղ
խոսել եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և հենց այստեղ եմ լսել. «Վլադիմիր, սպառնալիք կա. դուք պետք է անհապաղ լքեք Ուկրաինան։ Մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում»։ Եվ ես պատասխանեցի,
որ ինձ զենք է պետք, ոչ թե տաքսի։
Այսօր ուղիղ չորս տարի է անցել այն բանից, երբ Պուտինը երեք օրում
պետք է գրավեր Կիևը։ Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության
և այն մասին, թե ինչպես է Ուկրաինան պայքարել այս ընթացքում։ Այս խոսքերի հետևում մեր միլիոնավոր մարդիկ են, մեծ քաջություն, քրտնաջան աշխատանք, դիմացկունություն և այն մեծ ուղին, որն Ուկրաինան
հաղթահարում է փետրվարի
24-ից ի վեր։
Հիշելով ներխուժման
սկիզբը և այսօր հետ նայելով՝ մենք իրավունք ունենք ասելու. մենք պաշտպանել ենք մեր
անկախությունը, մենք չենք կորցրել մեր պետականությունը, Պուտինը չհասավ իր
նպատակներին։ Նա չկոտրեց ուկրաինացիներին, նա չհաղթեց այս պատերազմում։ Մենք պահպանեցինք Ուկրաինան և ամեն ինչ կանենք
խաղաղության և արդարության հասնելու համար։ Փառք Ուկրաինային»,- գրել է Ուկրաինայի
առաջնորդը իր Telegram-ալիքում պատերազմի չորրորդ տարելիցի առթիվ։
«Մեր մարդիկ չբարձրացրին սպիտակ
դրոշ, այլ պաշտպանեցին
կապույտ-դեղինը։ Եվ օկուպանտները, որոնք կարծում էին, թե այստեղ իրենց
կդիմավորեն ծաղիկների հերթերով,
տեսան հերթեր զինկոմիսարիատներում։ Մեր մարդիկ ընտրեցին
դիմադրությունը։ Մեր զինվորները անսասան կանգնեցին, իսկ քաղաքացիական անձինք
պաշտպանեցին մեր քաղաքները, պաշտպանեցին մեր գյուղերը, փողոցներն ու բակերը.
սովորական մարդիկ, բացարձակ, ինչպես
կենդանի պատ, կանգնեցրին ռազմական տեխնիկայի շարասյուները։ Եվ բոլորը միասին մոլորված Ռուսաստանին ցույց տվեցին միակ ճշմարիտ
ուղին։
Պուտինը
հասկանում է, որ անկարող է հաղթել Ուկրաինային մարտադաշտում, և «աշխարհի երկրորդ բանակը»
կռվում է բարձրահարկ շենքերի և
էլեկտրակայանների դեմ։ Եվ հիմա ուկրաինացիները հաղթահարում են պատմության մեջ ամենածանր ձմեռը։
Իսկ ահաբեկչությունը գրեթե ամեն գիշեր է։ Եվ ես չգիտեմ՝ էլ ո՞վ կարող էր դիմանալ դրան՝ առանց
փլուզվելու, առանց տատանվելու։ Ուկրաինացիները դա անում են։ Ուրիշ
ի՞նչ ժողովուրդ կարող է դա
անել։ Չնայած պատերազմին,
այս բոլոր հարձակումներին, այս բոլոր փորձություններին՝ հաղթել չարիքին,
հուսահատությանը։ Եվ դիմանալ։ Եվ մնալ
միասնական։
Ուկրաինային
հրադադար է պետք՝ երեկ, այսօր, վաղը։ Մեզ կանգ պետք
չէ։ Մեզ պատերազմի ավարտ է պետք»,- ասել է Զելենսկին։
Նրա
խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ ավելի շատ ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա, քան
Ռուսաստանի՝ պահանջելով զիջումներ։ Ուկրաինայի առաջնորդը հույս է հայտնել, որ դա
կփոխվի։
Զելենսկին
նաև ընդգծել է, որ
ցանկացած հրադադար՝ առանց պարտադիր անվտանգության երաշխիքների, կունենա մեծ ռիսկեր,
քանի որ պատերազմը կարող է վերսկսվել։