Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ անվտանգության ոլորտում սերտորեն կհամագործակցեն Միացյալ Նահանգների հետ

Մենք կշարունակենք սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Մեր կողմից հաստատված կանոնադրությամբ սահմանված են մեր համագործակցության տարբեր ուղղություններ։ Մենք կշարունակենք սերտորեն փոխգործակցել անվտանգության հարցերում, ինչպես նաև աշխատել էներգետիկ անվտանգության խնդիրների շուրջ», — նշել է երկրի ղեկավարը։