Իրանցի կանանց պաշտոնապես թույլ են տվել մոտոցիկլետ վարել

Իրանում կանանց պաշտոնապես թույլ են տվել մոտոցիկլետ վարելու վարորդական վկայական ստանալ, հաղորդում է ILNA գործակալությունը՝ հղում անելով կառավարության որոշմանը։

 

Փաստաթուղթը հաստատվել է նախարարների կաբինետի կողմից դեռևս հունվարին և այնուհետև ստորագրվել երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ Իսլամական Հանրապետության գլխավոր հրամանատարության վրա պարտավորություն է դրվում կանանց համար մոտոցիկլետ վարելու գործնական դասընթացներ կազմակերպել, ճանապարհային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո քննություններ անցկացնել, ինչպես նաև ձևակերպել և տրամադրել վարորդական վկայականները։