Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից կրկին ցորեն է ուղարկվում Հայաստան. այս անգամ՝ 8 վագոն

Այսօր ցորենի ութ վագոն Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով կուղարկվի Հայաստան։


Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեկ հաղորդվել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված հացահատիկի նախորդ խմբաքանակի մասին. հացահատիկի 25 վագոն՝ 1746 տոննա ընդհանուր քաշով:


Այսօրվա դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 285 վագոն հացահատիկ (մոտավորապես 19.900 տոննա ընդհանուր քաշով)։