Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի նախկին կինը՝ 48-ամյա Վանեսա Թրամփը, հայտարարել է, որ հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը։ Այս մասին նա հայտնել է դստեր՝ Քայ Թրամփի հրապարակած տեսանյութում, հաղորդում է NBC News-ը։
Վանեսան հիվանդության ախտորոշման մասին հայտնել էր մայիսին՝ նշելով, որ արդեն վիրահատվել է և շարունակում է բուժումը։
Քայ Թրամփի խոսքով՝ իրենք որոշել են կիսվել ընտանեկան պատմությամբ՝ ընդգծելու կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը։
Վանեսա և Դոնալդ Թրամփ կրտսերն ամուսնացած են եղել 2005-2018 թվականներին։ Նրանք ունեն հինգ երեխա։