Իրանի հետ կապված մտահոգություն չունենք, էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն

«Մեզ համար առաջնահերթություն է մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այլև կայունություն է հաղորդում էներգահամակարգին»: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և հավելեց, որ այդ առումով տեխնիկական խոչընդոտ չկա:


Նախարարն ընդգծեց, որ Իրանի հետ կապված մտահոգություն չկա. «Իրանի հետ ունենք հրաշալի համագործակցություն: Նախորդ տարվա բոլոր 12 ամիսներին կայուն էլէներգիա ենք մատակարարել Իրան և այնտեղից ստացել ենք գազ»: