Ռուսաստանը բոլոր դեպքերում հավատարիմ է մնում գործընկերների հանդեպ իր միջազգային պարտավորություններին։ Այս մասին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան իր ավանդական դաշնակիցներին (Հայաստան, Սիրիա, Վենեսուելա, Իրան) թողնում է ԱՄՆ-ի բարահաճությանը։
Մոսկվան ընդգծում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանին բերում է «իրական, նյութական օգուտներ», և հարցերը լուծվում են փոխադարձ հարգանքի հիման վրա՝ առանց քաղաքական կոնյունկտուրայի։
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով։ Ռուսաստանը սատարում է Երևանի լիարժեք մասնակցությունը կազմակերպությանը՝ որպես երկրի անվտանգության անկապտելի մաս։
ՌԴ ԱԳՆ-ն առանձնահատուկ շեշտում է ռուսական ներկայության դերը տարածաշրջանում.
«Ռուսական ռազմաբազան և մեր սահմանապահները Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն տարրերն են»։