Դավոս 2026. Ուկրաինական հակամարտության կարգավորումը՝ Թրամփ-ֆոն դեր Լայեն բանակցությունների առանցքում․ El País

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր են հանդիպել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հունվարի 16-ին հայտնել է El País պարբերականը՝ հղում անելով Եվրամիության իր աղբյուրներին։


Հանդիպումը նախնական նախատեսված է չորեքշաբթի օրը՝ հունվարի 21-ին։ Ըստ աղբյուրների՝ բանակցությունների նպատակն է շարունակել քննարկումները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումների վերաբերյալ, թեև հանդիպման վերջնական հաստատումը դեռևս չկա։


Ինչպես նշում է պարբերականը, վերջին շաբաթների ընթացքում միջազգային օրակարգի ուշադրությունը շեղվել էր դեպի այլ իրադարձություններ.


Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահը նույնպես ներկա կլինի Դավոսի համաժողովին։


Հիշեցնենք , որ հւնվարի 15-ին ՌԴ նախագահը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի շահերի անտեսման ուղղակի հետևանքն է։ Նա հավելել է, որ Կրեմլը բազմիցս հանդես է եկել անվտանգության նախաձեռնություններով, որոնք «կարող էին ձեռնտու լինել բոլորին՝ Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում»։


Իսկ հունվարի 14-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հակամարտությունը ձգձգում է ոչ թե Մոսկվան, այլ Կիևը։ Նա նշել է, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնում ավարտել ճգնաժամը, մինչդեռ Զելենսկին այդ հարցում «ավելի պակաս խանդավառություն» ունի։