ՆԳՆ ՓԾ-ն համալրվել է հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով․ ՆԳ նախարարին են ներկայացվել տրանսպորտային միջոցների հնարավորությունները

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ ծանոթացել է Ծառայությանը տրամադրված հրշեջ-փրկարարական նոր տեխնիկային։ Նախարարին է ներկայացվել նաև հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումների, հատուկ տեխնիկայի և տեխնիկական միջոցների ամբողջական համալիրը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։


ՆԳՆ Փրկարար ծառայության կարիքների համար ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական 8 և կենցաղային կանչեր սպասարկելու համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներ, որոնք կտրամադրվեն ՓԾ տարածքային ստորաբաժանումներին։


Նախարարն ընդգծել է, որ տեխնիկական հագեցվածության բարձր մակարդակը և ծառայողների պատրաստվածությունը կարևոր պայման են քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման համար և նշել, որ Փրկարար ծառայության նյութատեխնիկական բազայի արդիականացման աշխատանքները շարունակական են լինելու։