Թբիլիսիում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել

Վրաստանում ցուցարարները հայտարարել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող նախագահական նստավայրի վրա հարձակման մասին։


sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, Թբիլիսիի Ազատության հրապարակում այս պահին հազարավոր մարդիկ են հավաքված, ովքեր հայտարարել են, որ իշխանությունը պատկանում է իրենց և պահանջել են ձերբակալել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և այլ պաշտոնյաների։


«Մենք ստանալու ենք նախագահական պալատի բանալիները. սա կլինի առաջին քայլը», - ասել է կազմակերպչական կոմիտեի անդամներից մեկը՝ նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավան։ Այս պահին Զոդելավան և տղամարդ ակտիվիստները փորձում են ներխուժել նախագահի վարչակազմի շենք: 


Ցուցարարների՝  Օրբելիանիի նախագահական պալատի բակ ներխուժելուց հետո  այժմ իրավիճակը որոշ չափով հանդարտվել է։ Դեպքի վայրում լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր են մոբիլիզացվում։


Այնուհետև ոստիկանությունը ջրցան մեքենաներ և այլ միջոցներ է կիրառել Վրաստանի նախագահի վարչակազմի շենք ներխուժելու փորձ կատարած ցուցարարների դեմ։