Եվրոպան մտադիր է Ուկրաինայում ստեղծել 40 կմ-անոց բուֆերային գոտի. Politico

Եվրոպացի առաջնորդները քննարկում են Ուկրաինայում առաջնագծի մոտ 40 կիլոմետրանոց բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը, գրում է Politico-ն՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին:


Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ բուֆերային գոտին զինվորական և քաղաքացիական պաշտոնյաները քննարկում են և՛ որպես խաղաղության համաձայնագրի կետ, և՛ որպես Ուկրաինայի հետռազմական կարգավորման մաս:


Պաշտոնյաները տարակարծիք են բուֆերային գոտու չափի հարցում: Առայժմ պարզ չէ նաև՝ կընդունի՞ արդյոք Ուկրաինան այդ ծրագիրը, որը, հավանաբար, ենթադրում է տարածքային զիջումներ: Որքան զինվորականներ են անհրաժեշտ գոտին վերահսկելու համար՝ դեռևս որոշված ​​չէ: Politico-ի աղբյուրները հայտնում են, որ խոսքը կարող է լինել 4000-ից մինչև 60.000 զինվորականների մասին:


ԱՄՆ-ը, նշում է պարբերականը, ամենայն հավանականությամբ չի մասնակցի բուֆերային գոտու և դրա պարամետրերի քննարկմանը։