Սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել։ 


Քաղաքապետարանից հորդորում են քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և գործընկերներին ցուցաբերել զգոնություն, չվստահել տվյալ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, չկատարել որևէ փոխանցում և զերծ մնալ կասկածելի հղումներով անցնելուց։ 


 Հիշեցնում ենք, որ քաղաքապետի անունից հանդես եկող ցանկացած օգտահաշվի իսկությունը պետք է ստուգել բացառապես պաշտոնական աղբյուրների միջոցով։ Խնդրում ենք չտարածել կեղծ տեղեկատվություն, իսկ կեղծ օգտահաշիվը հայտնաբերելու դեպքում՝ հաղորդել դրա մասին համապատասխան սոցիալական հարթակին։