ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ Վրաստան այցի ընթացքում դրվել են նախաքննական մարմինների հետ խորացված գործակցության հիմքեր․ տեսանյութ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հրավերով, աշխատանքային այցով այս շաբաթ գտնվում էր Վրաստանում: 

Հագեցած օրակարգով այցի ընթացքում իրավապահ, քննչական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած բարձր մակարդակի մի շարք հանդիպումներով դրվել են նախաքննական մարմինների հետ խորացված գործակցության հիմքեր, ձեռք են բերվել դրանից բխող պայմանավորվածություններ։