ՔՊ-ն մի շարք համայնքներում առաջադրել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների իր թեկնածուներին


Նոյեմբերի 29-ին մի շարք համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է համայնքների ավագանիների ընտրություններում իր թեկնածուների առաջադրումը։

 

Մասնավորապես, կուսակցության նախընտրական ցուցակները կգլխավորեն՝

 

Ամասիայում՝ Ջեմմա Հարությունյանը,

Նոյեմբերյանում՝ Մխիթար Խաչիկյանը,

Աշտարակում՝ Թովմաս Շահվերդյանը,

Աշոցքում՝ Կարեն Մանուկյանը,

Սպիտակում՝ Քաջայր Նիկողոսյանը,

Սևանում՝ Սուրեն Գրիգորյանը,

Մեծամորում՝ Սարգիս Արշակյանը,

Բաղրամյանում՝ Շանթ Առաքելյանը։

Կապանում՝ Նարեկ Բաբայանը

 

Միևնույն ժամանակ, Ապարան համայնքում ՔՊ-ն հանդես կգա «Համերաշխություն» դաշինքի ներքո,  նախընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը։


Հիշեցնենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների, կուսակցություն­ների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն: