Էրդողանը G20-ի երկրների առաջնորդներին կոչ է անում բավարարել Պուտինի որոշ պահանջները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի երկրների առաջնորդներին կոչ է անում բավարարել Ռուսաստանի որոշ պահանջները՝ հացահատիկի գործարքին վերադառնալու համար, հայտնում է Bloomberg-ը։ 

Բանակցությունների ընթացքին ծանոթ մարդկանց խոսքով՝ Էրդողանը դրան կհասնի պետությունների առաջնորդների հետ փակ հանդիպումներում։

Թուրքիան համաշխարհային առաջնորդներին խնդրում է աջակցել պարենի և պարարտանյութերի ռուսական արտահանման ապահովագրությանը լոնդոնյան Lloyd\'s ընկերությունում և Մոսկվան կրկին միացնել SWIFT-ին: