Սպիտակ տունը հետաքրքրվել է ուկրաինացի պաշտոնյաներից, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոստյում կհագնի՞ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև կաբինետում նախատեսվող հանդիպմանը, Axios-ին հայտնել են երկու աղբյուրներ։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Զելենսկին Սպիտակ տանը կհայտնվի սև բաճկոնով, ինչպես հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ «Դա կլինի կոստյում, բայց ոչ տոնական»,- ասել է նրանցից մեկը։ Ուկրաինայի առաջնորդը փողկապ չի կրի։
ՆԱՏՕ-ի
գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահը պատերազմի սկսվելուց ի վեր առաջին
անգամ կոստյում էր հագել։
Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահին դա դուր էր եկել։ Թրամփը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել էր Զելենսկու
հետ։
ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկը, մասամբ կատակով, Axios-ին ասել է, որ եթե
Զելենսկին Սպիտակ տանը հանդիպմանը կոստյում հագնի, դա «լավ նշան կլինի խաղաղության
համար»։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը չի ակնկալում, որ Ուկրաինայի նախագահը
կոստյում կհագնի և փողկապ կկրի։
Axios-ի աղբյուրները հայտնել են, որ Զելենսկու տեսքից փետրվարին ավելի շատ
դժգոհ էր ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, որը նույնպես ներկա էր հանդիպմանը։ Նա
նույնպես կմասնակցի առաջիկա բանակցություններին, հաղորդում է ABC-ն։
Սակայն Axios-ի աղբյուրները չեն կարծում, որ առաջիկա հանդիպումը կլինի նախորդի
կրկնությունը։
ԱՄՆ-ի և
Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կսկսվի
Վաշինգտոնի ժամանակով ժամը 13:15-ին և կտևի մեկ ժամ՝ ըստ Սպիտակ տան միջոցառումների
օրացույցի։