ՌԴ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք, որը չի կարելի մեկնաբանել որպես լարվածություն․ ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ ՀՀ-ն չունի․ ԱԳ նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները՝ նշեց, որ դրնաք լարված չի համարում, և Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ․ ինչպես բոլոր գործընկերների հետ, այնպես էլ ՌԴ-ի հետ լինում են տարաձայնություններ, քննարկումներ, ինչը չի կարելի մեկնաբանել որպես լարվածություն։

«Գնում են քննարկումներ տարբեր հարցերի շուրջ՝ աշխատանքային կարգով», - ասաց Հովհաննիսյանը։ ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ, ըստ նախարարի տեղակալի, Հայաստանն այս պահին չունի։