Զելենսկին ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:


«Մենք համակարգում ենք մեր դիրքորոշումները և հավասարապես տեսնում ենք Եվրոպայում անվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ ընդհանուր եվրոպական Տեսակետ մշակելու անհրաժեշտությունը։ Շատ բան կախված է Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր քայլի խոհեմությունից և արդյունավետությունից»,- նշել է Զելենսկին:


Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Կիևը պատրաստ է լիարժեք հրադադարի, սակայն Ռուսաստանի կողմից հստակ արձագանք դեռ չկա։