Դուք տեսաք՝ ինչպես էր հագնվել 56-ամյա Լոպեսը, այսուհետև ինձ չքննադատեք, եթե հագնեմ բոդի. Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից հետո ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երգչուհու կրած հագուստին: 


«Բոլորս տեսանք 56 տարեկան Ջենիֆեր Լոպեսի հագուստները: Մեր աչքերը տեսան, սիրեցին, հիացան:


Մյուս անգամ եթե ես բոդի հագնեմ, խնդրում եմ, էլ չասեք՝ այս աղջիկը էս ի՞նչ է հագնում: Դուք տեսել եք՝ արդեն աստղերը բեմի վրա ինչեր կարող են հագնել: Խնդրում եմ, չջղայնանաք, եթե ես բեմի վրա հագնեմ բոդի, այն պայմանով, եթե ես կարողանամ այն կրել ոչ վուլգար ձևով, այդ դեպքում իմ բոդին չքննադատեք»,- ասել է երգչուհին: 


Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին կայացած Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի բացումը DJ-ի փոխարեն պետք է վստահվեր երգչուհի Իվետա Մուկուչյանին, սակայն ըստ Մուկուչյանի՝ ՋեյԼոյի թիմը չի ցանկացել, որ երևանյան համերգը բացի Իվետա Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ հայ երգչուհին շատ մոտ է ՋեյԼոյին: