Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 90 հատ խեցգետնաորսիչ․18 խեցգետին հնարավոր է եղել բաց թողնել լիճ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 90 հատ խեցգետնաորսիչ: 18 խեցգետին հնարավոր է եղել բաց թողնել լիճ:


Ինչպես հայտնել են ծառայությունից, կազմվել է օրենսդրության խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:


Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։


Էկոպարեկային ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվություն: