Հայկական
կողմը տարբեր ժամկետներ է նշում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը
ստորագրելու համար, սակայն Բաքուն միշտ պատրաստ է վերջակետ դնել այս հարցում։ Այս
մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում
իր նիդեռլանդացի գործընկեր Թոմ Բերենդսենի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ադրբեջանի
ԱԳ նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է հայ պաշտոնատար անձանց
բոլոր հայտարարություններին այս հարցի վերաբերյալ։
«Եվս մեկ
անգամ ընդգծում եմ, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում անսասան և հստակ է։
Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ միակողմանի քայլեր է
ձեռնարկել, և Հայաստանը, ինչպես և մյուսները, կարող է դա տեսնել»,- ասել է
Բայրամովը։
Նա նշել
է, որ Հայաստանի ներսում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, իսկ Սահմանադրության
փոփոխությունը մի շարք պատճառներով համապատասխանում է հենց Հայաստանի
իշխանությունների շահերին։
«Վերջնարդյունքում
Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջակետ դնել խաղաղության համաձայնագրի (ստորագրման)
հարցում և պահպանում է հանձնառությունը այս գործընթացին»,- ընդգծել է Բայրամովը։