Ռումինիան հայտարարել է արտակարգ դրություն. Պատճառը Ադրբեջանից մատակարարված աղտոտված նավթն է

Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել Ադրբեջանից աղտոտված նավթի մատակարարումների պատճառով։ Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ։


Նշվում է, որ խոսքը 92 հազար տոննա հում նավթի մասին է, որը մատակարարվել է հուլիսի 16-18-ը։ Պարզվել է՝ հումքը աղտոտված է եղել օրգանական քլորիդներով դեռևս թուրքական Ջեյհան նավահանգստում բեռնման ժամանակ։ Նախարարությանը խնդրի մասին տեղեկացրել է OMV Petrom ընկերությանը, որից հետո անցկացվել է լաբորատոր վերլուծություն։


Հայտնաբերված խախտումների պատճառով Ռումինիան հրաժարվել է նմանատիպ ծավալի հաջորդ մատակարարումից։ Այսպիսով, ընդհանուր առմամբ 184 հազար տոննա նավթ դարձել է անհասանելի Petrobrazi նավթավերամշակման գործարանում վերամշակման համար։