Հուլիսի 31-ի գիշերը Ուկրաինան գրոհել են ավելի քան 300 դրոններ. հարվածի հիմնական թիրախը եղել է Կիևը։
Օգոստոսի 1-ը Կիևում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ ռուսական հարձակման զոհերի։
Գիշերվա ընթացքում փրկարարները Կիևի Սվյատոշինսկի
շրջանում բազմահարկ շենքի փլատակների տակից դուրս են բերել ևս տասը զոհերի
մարմիններ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հուլիսի 31-ի գիշերը քաղաքի վրա ռուսական
հարձակման հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 28-ի, նրանց թվում են երեք երեխաներ։ Եվս 159 մարդ տուժել
է, այդ թվում՝ 16 երեխա։
24 ժամվա ընթացքում տարածքից հեռացվել է ավելի քան երկու հազար
տոննա բեկոր։ Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝
ուրբաթ առավոտյան փրկարարները կարգի են բերել ավերված շենքերի կառույցների 70%-ը։ Վթարա-փրկարարական
աշխատանքները շարունակվում են։