Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 3- ին՝ ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
 
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
 
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։