Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի հայտարարությանը, որում վերջինս ասել էր, որ Մեծ Բրիտանիան ևս սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստին պետությունը:
«Ստարմերը խրախուսում է ՀԱՄԱՍ-ի
հրեշավոր ահաբեկչությունը և պատժում դրա զոհերին։
Ջիհադիստական պետությունը
Իսրայելի հետ սահմանին է ԱՅՍՕՐ, Մեծ Բրիտանիայի համար սպառնալիքը՝ ՎԱՂԸ։ Ջիհադիստ ահաբեկիչներին խաղաղեցնելը միշտ դատապարտված
է ձախողման։ Ձախողում կլինի և ձեր դեպքում։ Դա տեղի չի՛ ունենա»,- X-ում գրել է Նեթանյահուն։