Հուլիսի լույս 25-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի մի շարք քաղաքներում պայթյուններ են լսվել։ Տեղի բնակիչները հայտնում են, որ տարածաշրջանը գրոհում են դրոնները, գրում են ռուսական Telegram-ալիքները։
Տագանրոգի,
Շախտիի և Նովոչերկասկի բնակիչները պնդում են, որ տեսել են պայթյունների բռնկումներ երկնքում և լսել են թռչող անօդաչուների ձայներ:
Ստավրոպոլի երկրամասում հայտարարվել է անօդաչուների գրոհի վտանգ, իր Telegram-ալիքում
հայտնել է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը: Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր
Գուսևը նույնպես հայտնել է անօդաչուների գրոհի վտանգի մասին: Լիպեցկի մարզի
նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտարարել է դրոնների գրոհի սպառնալիքի մասին Ելեցում
և Ելեցի շրջանում, միաժամանակ ամբողջ տարածաշրջանի տարածքում հայտարարվել է օդային
վտանգավորության ռեժիմ: Աստրախանի մարզի Ախտուբինսկի շրջանում նույնպես
հայտարարվել է անօդաչուների գրոհի վտանգ:
ԱԹՍ-ների սպառնալիք է հայտարարվել Հյուսիսային Օսիայի տարածքում, իր Telegram
ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նա նաև զգուշացրել է
հանրապետությունում շարժական ինտերնետի աշխատանքի հնարավոր դանդաղման մասին։
Ռուսական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա երթևեկությունը
փակվել է ավտոտրանսպորտի համար։