Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում (Բորիս Պաիչաձեի անվան) ժամը 21:30-ին կսկսվի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Թիմբերլեյքի համերգը: Վրաստանում փոփ արքայազնը, ինչպես նրան անվանում են համերգի կազմակերպիչները, ելույթ է ունենում առաջին անգամ:
Black Sea Arena-ն հրապարակում է համերգի
ժամանակ հանդիսատեսի վարքագծի կանոնների և մարզադաշտ արգելված իրեր բերելու մի ամբողջ
ցանկ, օրինակ՝ ցանկացած տեսակի հեղուկներ կամ 75 սմ-ից ավելի ցանկացած պինդ
առարկա:
«Նախապես ստուգեք ձեր տոմսը և ուղիղ մոտեցեք
մուտքին՝ հերթերից խուսափելու համար: Խցանումներից խուսափելու համար օգտվեք
հասարակական տրանսպորտից»,- նաև զգուշացնում են կազմակերպիչները:
Բազմաթիվ Telegram-ալիքներ
գրում են, որ Ջասթին Թիմբերլեյքի երկրպագուները հերթ են կանգնում վրաց-ռուսական
սահմանը հատելու համար։ Նրանք պետք է Թբիլիսիում լինեն ժամը 17:00-ին, բայց
կիլոմետրանոց հերթերի պատճառով մտավախություն ունեն, որ չեն կարողանա հայտնվել համերգին։ Նրանցից ոմանք արդեն սկսել են վերավաճառել տոմսերը։
Ջասթին
Թիմբերլեյքը երգերի ամերիկացի հեղինակ է և կատարող, երաժշտական պրոդյուսեր, պարող և դերասան։ Նա
տասն անգամ արժանացել է Գրեմմի
մրցանակի: