Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իտալական ամենահեղինակավոր նորաձևության սրահներից մեկը՝ Dolce & Gabbana-ն, Հռոմի սրտում՝ պատմական և խորհրդանշական վայրում՝ Կաստել Սանտ Անջելո ամրոցի բակում, կազմակերպել է տղամարդկանց հավաքածուի Alta Sartoria ցուցադրությունը։
Zartonk Media-ն հայտնում է, որ նշանակալին իրադարձությանը որպես մոդել մասնակցել է Աշոտ Գրիգորյանը՝ ծնունդով Վանաձորից: Նա ներկայացել է սև թավշյա կոստյումով՝ ճոխ ոսկեգույն աստեղնագործությամբ և մեդալիոն-խաչով։ Հագուստը ներշնչված էր բարոկկո արվեստից և եկեղեցական հանդերձանքներից՝ թեմաներ, որոնք այս տարվա հավաքածուում կենտրոնական տեղ էին զբաղեցնում՝ ընդգծելով կրոնական խորհրդանիշներն ու իտալական մշակութային ակնարկները։
Նշենք, ոչ Գրիգորյանը ծնվել է Վանաձորում, բայց մեծացել է Ֆրանսիայում։


