Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում․ Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոկը ԼՂ հումանիտար իրավիճակի մասին՝ Տոլեդոյում այսօր կայանալիք ԳԻՄՆԻԽ հանդիպումից առաջ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում, որն ընթանում է Իսպանիայի Տոլեդո քաղաքում:
«Իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում ներառել ենք նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է: Մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին հրատապ կոչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերջապես ստանա այն, ինչը նրան պետք է ապրելու համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության տեղափոխման համար»,- ընդգծել է Բերբոքը:
Նա նաև հայտնել է, որ արդեն մի քանի օր է, ինչ կարծիքներ է փոխանակում ամերիկացի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելը երաշխավորելու համար: