«Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է ՀՕՊ համակարգով. կատարվածի պատասխանատվությունն ընկնում է Պուտինի վրա». BILD
Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է ՀՕՊ համակարգով, հայտնում է գերմանական BILD թերթի ռազմական փորձագետ Յուլիան Ռյոպկեն։
 «Պրիգոժինի ինքնաթիռը թռչում էր 8800 մետր բարձրության վրա, երբ այն խոցել է զենիթային հրթիռը։ Սա ավելի քան կրկնակի բարձր է, քան կարող է խոցվել շարժական զենիթային հրթիռային համակարգով: Նշանակում է՝ կիրառվել է ռուսական բանակի ծանր համակարգը»,- գրել է փորձագետը։

Նա պնդում է, որ կատարվածի պատասխանատվությունն ընկնում է Վլադիմիր Պուտինի վրա։ Ռուսական մի շարք Telegram-ալիքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ կործանման վայրից ոչ հեռու տեղակայվել է С-400 համակարգ։

Embraer Legacy մասնավոր ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառները, որում եղել է Եվգենի Պրիգոժինը, դեռևս չեն նշվում։ РБК-ի աղբյուրների տեղեկություններով՝ հետաքննությունը դիտարկում է մի քանի վարկած՝ ներառյալ օդաչուների սխալները, տեխնիկական անսարքություններն ու արտաքին գործոնները։