Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին նրա հայամետ դիրքորոշման պատճառով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին նրա հայամետ դիրքորոշման պատճառով։

«Բելգիայի արտգործնախարար Հաջա Լաբիբը Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է հայանպաստ հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից և չեն համապատասխանում տարածաշրջանում իրավիճակին»,- հայտնում է ԱՊԱ-ն։

Բելգիայի ԱԳՆ ղեկավարը տարածաշրջան այցի շրջանակներում այսօր կժամանի Ադրբեջան։

Ավանդույթի համաձայն՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Ադրբեջան այցելած օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին, մտքեր փոխանակում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի և աշխարհի արդի հարցերի շուրջ։

ԱՊԱ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին հայանպաստ դիրքորոշման և Հայաստան կատարած այցի ընթացքում արված «անհիմն» հայտարարությունների պատճառով։

Նշենք, որ այսօր նախատեսված է Բելգիայի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։