Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին Ասելբորնը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին։
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը: Լյուքսեմբուրգը Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը Լաչինի միջանցքով՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման շրջանակներում»,- ասվում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում: