Իրանի ԶՈՒ ԳՇ պետն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Օգոստոսի 22-ին Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Բաղերին զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Իր հերթին իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Բաղերին հայտարարել է «իրանական կողմի պատրաստակամության մասին՝ մասնակցելու Բաքվում համատեղ ռազմական հանձնաժողովին»։

Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի պատրաստակամության մասին՝ բարձրացնելու Իրանի հետ երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և ընդունելու իրանական պատվիրակությանը՝ մոտ ապագայում Բաքվում մասնակցելու Համատեղ ռազմական հանձնաժողովի նիստին։

Եզրափակելով՝ Զաքիր Հասանովը Մոհամեդ Բաղերիին հրավիրել է այցելել Ադրբեջան։