Իրանը գրոհել է Իսրայելի ամբողջ տարածքը՝ հյուսիսից հարավ

Իրանը հրթիռներով և կամիկաձե-անօդաչուներով գրոհել է Իսրայելի ամբողջ տարածքը՝ հյուսիսից հարավ: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։


Նշվում է, որ իրանական հրթիռային հարվածներից վնասվել են Իսրայելի բազմաթիվ  քաղաքներ, այդ թվում՝ Թել Ավիվը, Հայֆան, Աշկելոնը, Աշդոդը և այլն։


Իրանն այսօր առավոտյան Իսրայելը գրոհելիս կիրառել է Kheibar Shekan, Emad, Qadr и Fattah-1 բալիստիկ հրթիռներ, փոխանցում է Fars գործակալությունը: