Իսրայելը հարվածել է Իրանի Համադան քաղաքին․ Nournews

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան քաղաքին, հայտնում է Nournews գործակալությունը։


Համադանը Համադան նահանգի վարչական կենտրոնն է, որտեղ գտնվում է Իրանի Նոժեհ ռազմական բազան։ Այս բազան արդեն իսրայելական հարվածներին ենթարկվել էր  հունիսի 13-ին։


Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Վերածնվող առյուծ» ռազմական գործողությունը, որի շրջանակում հարվածներ են հասցվել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Հարձակումները ուղղված էին միջուկային զենքի մշակման ենթակառուցվածքին, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների տեղակայման վայրերին։


Արդեն նույն օրը երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «Ճշմարիտ խոստում-3» գործողության մեկնարկի մասին և հրթիռային հարվածներ հասցրել Իսրայելին։ Թեհրանը խոստացել է մասշտաբային հարվածներ հասցնել Իսրայելի ռազմական ենթակառուցվածքին, ներառյալ օդանավակայանները և այլ ռազմավարական օբյեկտներ։


Ըստ Իսրայելի գնահատականների, արձակվել է մոտ 100 հրթիռ, որոնցից մի մասը հասել է Թել Ավիվ։