Աշխարհի ամենահայտնի տիկտոկեր Խաբի Լեյմը վտարվել է ԱՄՆ-ից

TikTok-ի աստղ Խաբի Լեյմը, ով ունի ավելի քան 160 միլիոն հետևորդ, վտարվել է ԱՄՆ-ից՝ վիզայի ժամկետը գերազանցելու պատճառով։


ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) հաստատել է, որ Լեյմը ժամանել է ԱՄՆ ապրիլի 30-ին, սակայն խախտել է վիզայի պայմանները։


Հունիսի 6-ին նրան կալանավորել են Լաս Վեգասի միջազգային օդանավակայանում, սակայն թույլատրել են լքել երկիրը առանց արտաքսման որոշման։


Խաբի Լեյմը, ծնվել է Սենեգալում, սակայն Իտալիայի քաղաքացի է, հայտնի է դարձել «լուռ տեսանյութերով», որոնցում ծաղրում է անիմաստ «լայֆհաքերը»։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի քաղաքականությունը վերջին շրջանում խստացվել է, ինչը հանգեցրել է Լոս Անջելեսում զանգվածային բողոքի ակցիաների։