Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը կրկին բաց լինի, և Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ վերականգնել միջանցքով անցումը. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու համար Ադրբեջանին և Հայաստանին դիվանագիտական ճանապարհով հասնելու խաղաղության: Այս մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին:
«Մենք տարբեր մակարդակներում պահպանել ենք երկխոսության և դիվանագիտության որոշակի մակարդակ։ Ազգային անվտանգության խորհրդի կողմից դրանով զբաղվում է Ջեյք Սալիվանը, իսկ Պետդեպարտամենտի կողմից՝ Ջոն Ֆայները»,- ասել է Քիրբին:
«Մենք կանոնավոր կերպով աշխատում ենք դիվանագիտական ճանապարհով լավագույն արդյունքի հասնելու համար»,- հավելել է նա։
Քիրբին նաև հայտնել է Վաշինգտոնի «խորը մտահոգությունը» Լաչինի միջանցքի վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք, որ այս միջանցքը կրկին բաց լինի, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ վերականգնել միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցումը»։
Քիրբիի մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավաքվել էր՝ քննարկելու համար Ղարաբաղում ստեղծված իրավիճակին արձագանքելու Հայաստանի խնդրանքը: