Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթել է եվրոպամետ թեկնածուն

Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթել է Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը. նա երկրորդ փուլում հաղթել է արմատական ​​աջակողմյան թեկնածու և եվրոսկեպտիկ Ջորջ Սիմիոնին։


Եվրոպամետ Դանը հավաքել է ձայների գրեթե 54 տոկոսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռումինական ծառայությունը, Սիմիոնը՝ ձայների մոտ 46%-ը։


Սիմիոնը հասցրել էր հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին, բայց հետո ընդունեց պարտությունը։


Ռումինիայում կրկնակի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 4-ին։ Այդ ժամանակ հաղթել էր Սիմիոնը՝ հավաքելով ձայների 40.5%-ը։ Նիկուշոր Դանը հավաքել էր 21%: