Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցել է «Միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքներ. փոխկապակցվածություն և զարգացում-2026» համաժողովին։
Նախարարը սոցցանցի իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Աշխաբադ կատարած այցի շրջանակում նաև հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և Ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։