Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է ՀՀ նոր Սահմանադրության հրապարակված տեքստին և մասնավորապես նշել.
«Կարևոր
փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. հանվել է ձևակերպումը, որը
տարաձայնություն էր առաջացնում Թուրքիայի հետ: Ինչպես ես միշտ ասել եմ, պարոն
Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է երկխոսության մեջ, ինչը կարևոր
է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման
գործընթացի, այլև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման
համար»: