Ռումինիան պաշտոնապես մեղադրել է Ռուսաստանին նախագահական ընտրություններին կրկին միջամտելու համար

Ռումինիայի իշխանությունները պաշտոնապես մեղադրել են Ռուսաստանի Դաշնությանը նախագահական ընտրություններին հերթական անգամ միջամտելու համար։


Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, Ռումինիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անդրեյ Տարնեան X միկրոբլոգում գրել է, որ սոցիալական ցանցերում արձանագրել են կեղծ լուրերի մի ամբողջ արշավ, որի նպատակն է ազդել երկրում ընտրական գործընթացի վրա։


«Ռումինիայում անցկացվող նախագահական ընտրությունների ժամանակ մենք կրկին տեսնում ենք Ռուսաստանի միջամտության նշաններ: Telegram-ում և այլ սոցիալական ցանցերում կեղծ լուրերի վիրուսային արշավը նպատակ ունի ազդել ընտրական գործընթացի վրա: Սա սպասելի էր, և իշխանությունները բացահայտել են կեղծ լուրերը»: